28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով մայիսի 9-ին չի կայանա Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
Զորահանդեսի անցկացման նոր ժամկետ չի նշվում։
Նշենք, որ ապրիլի 11-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանում մայիսի 9-ին կկայանան Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումները. «Կասկած չպետք է լինի, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումներն անպայման կկայանան»,- ասել էր Պեսկովը։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 27 հազար 938-ի։ Հիվանդությունից ապաքինվել է 2304, մահացել` 232 մարդ։