կարևոր
1299 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-16 20:30

Սերժ Սարգսյանը հորդորել է Խաչատուրովին մասնակցել հանձնաժողովին նիստին. Անդրանիկ Քոչարյան

Սերժ Սարգսյանը հորդորել է Խաչատուրովին մասնակցել հանձնաժողովին նիստին. Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճիշտ է համարում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը հանձնաժողովի նիստին:

«Մնացած բոլորը, ովքեր ցանկություն չունեին, որ Սերժ Սարգսյանն ու բոլոր պատասխանատուներն օր առաջ հայտնվեն հանձնաժողովում, պատասխանեն մեր հարցերին, երևի վաղվանից արդեն պետք է գիտակցեն, որ հանձնաժողովը, այնուամենայնիվ, իր կատարած աշխատանքների ընթացքում արդեն կասկած չի թողնում, որ ինքը ոչ միայն աշխատել է, այլ նաև պայմաններ է ստեղծում, որ հնարավորինս հավաքի տեղեկատվությունը բոլոր պաշտոնյաներից։ Սերժ Սարգսյանի հետ քննարկման մեջ ասացինք, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ է, ինքն էլ ընդունեց և ասաց, որ ինքն այստեղ գալուց առաջ խոսել է Խաչատուրովի հետ և նրան հորդորել է, որ ճիշտ կլիներ, որ գար։ Ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանի գալուց հետո Խաչատուրովը գա և պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա։ Համար մեկ զինվորականն այն ժամանակ եղել է Գլխավոր շտաբի պետը»,- ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, որ Սարգսյանին իրենք տվել են բոլոր հարցերը, որոնք շատ են եղել:

«Ստացել ենք հարցերի պատասխաններ, որոնք մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, սակայն դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն։ Հարցերն ամբողջական կլինեն, երբ մենք կլսենք նաև այլ պաշտոնյաների։ Մենք նախանշեցինք, և պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց նաև այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխանները։

Մենք տվել ենք այն հարցերը, որոնք իրեն կարող էինք ուղղել։ Նա իր մասով պատասխանել է այդ հարցերին այնքանով, ինչքանով որ տիրապետում է, սակայն կան բաներ, որ կարող է ինքը չհիշել կամ իրեն զեկուցած չլինեն։ Մեզ հետաքրքիր է՝ չե՞ն զեկուցել, թե՞ չի հիշում։ Բնականաբար, մեր աշխատանքային մթնոլորտը եղել է այնպիսին, կգա մի օր, որ այս ձայնագրությունները, որոնք հարստացնում են ապրիլյան դեպքերի ուսումնասիրությունները, նրանք այնքան ամբողջական կլինեն և մեր հանրությանը հասանելի կլինեն, որ մենք վերջին հաշվով կհասկանանք մեր թերությունները, հետևանքները,  դրանց վերացման հետևանքները։ Դրանք միտված են լինելու մեր զինված ուժերի հզորացմանը։ Հիմնականում պարոն Սարգսյանը հիշում էր շատ բաներ, մի բան էլ մեր հարցերի մեջ ինքը նաև ավելացրեց, որ հիշում է այս թվերի շրջանակում, քան այն, որ փոխանցվել է մեր պաշտպանական գերատեսչության կողմից՝ քննիչ հանձնաժողովին»,- ասաց Քոչարյանը։