Հայաստանի պարենային անվտանգության ոլորտում՝ սննդամթերքի շուկայում ունենք հուսալի վիճակ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ապրանքների գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին: Նա նաեւ վստահեցնում է, որ բացի մի քանի ապրանքատեսակներից, ապրանքային դեֆիցիտ չկա ու չի լինելու։
Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 13-րդ միջոցառումը, եւ ընդլայնել է 8-րդ եւ 9-րդ միջոցառումների շրջանակը: Իսկ նիստը սկսվել է ոստիկաններին ուղված շնորհավորանքով:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։