Dasaran կրթական ծրագիրը պատրաստակամ է ուսուցիչների այս տարվա մուտքագրումները փոխանցել նոր էլեկտրոնային մատյանին։ Այս մասին «Ֆեյսբուք»-իր էջի գրառմամբ տեղեկացրել է կրթական ծրագիրն իրականացնող «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը՝ տեսանյութում պարզաբանելով գործընթացի մանարամասները։
Dasaran-ի հաղորդակցման բաժնի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Երեկ ուսուցիչներն իրենց անհանգստությունն էին հայտնել ԿԳՄՍՆ կողմից Էլեկտրոնային մատյաններում գնահատականների մուտքագրման պահանջի վերաբերյալ:
Անդրադառնալով վերոնշյալին` Dasaran-ը հանդես է եկել ամենաօպտիմալ տեխնիկական լուծումով, ինչը կնպաստի այս օրերին 34,721 ուսուցչի ծանրաբեռնվածության թեթևացմանը»: