կարևոր
2749 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-16 19:20

Չեմ փոշմանել, որ մասնակցել եմ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին․ Սերժ Սարգսյան․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քիչ առաջ ավարտվեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նիստի ավարտից հետո Սերժ Սարգսյանը՝ հանդիպելով լրագրողներին, նշեց, որ արտակարգ դրության ավարտից հետո մամուլի ասուլիս կհրավիրի և կպատասխանի բոլոր հարցերին։

Նա նշեց, որ չի փոշմանել, որ մասնակցել է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին և շատ գոհ է, որ ընդունել է այս առաջարկը։ 

«Ես համոզվեցի որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց: Նիստն ընթացել է նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և ուրախ եմ, որ կարողացել եմ նաև լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեզնից յուրաքանչյուրի հարցին ոչ թե այն պատճառով, որ գաղտնի բաներ կարող են սպրդել, այլ պարզ պատճառով, որ դրանք այնքան կարևոր իրադարձություններ են, որ ոտքի վրա իրար ընդհատելով անհնար է հասնել այն նպատակին, ինչը ես եմ հետապնդում: Իսկ իմ նպատակը շատ պարզ է, հասցնել մեր հանրությանը իրական հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում, մենք, ես նկատի ունեմ՝ զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընդհանրապես մեր հանրությունը, հաղթել է, հաղթել ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև դիվանագիտական»,- ասաց Սերժ Սարգսյանը: