կարևոր
2051 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 19:11

3-րդ միջոցառման շահառու են հանդիսանում ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները

3-րդ միջոցառման շահառու են հանդիսանում ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։ Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել։

«Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50% -ի չափով, որի

70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին,

30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար,

Գումարը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը:

Շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:

‼️Շահառուի էլեկտրական էներգիայի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին։

Աջակցությունը ստանալու համար տվյալներ ստուգելու կամ դիմում մուտքագրելու անհրաժեշտություն չկա»,- գրել է նա։