կարևոր
1545 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 18:16

COVID-19. Վարակվածների թիվն անցել է 2 մլն 100 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Վարակվածների թիվն անցել է 2 մլն 100 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 102 հազար 816-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 136 հազարը: Ապաքինվել է 525 հազար 438 մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 644 հազար 806 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 28 հազար 572 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 182 հազար 816 է: Մեկ օրում 2 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը 19 հազար 130 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 165 հազար 155 է: Վարակից մահացել է 21 հազար 645 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 863 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 167 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 135 հազար 383 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 850 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 98 հազար 476 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 868:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 341 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 77 հազար 995: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 869 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 69 հազար 392 է, Բելգիայում՝ 34 հազար 809 է, Նիդերլանդներում՝ 29 հազար 214 է Բրազիլիայում՝ 29 հազար 015 է, Կանադայում՝ 28 հազար 379 է,:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 336 դեպք կա, Ռուսաստանում` 27 հազար 938: Այստեղ մեկ օրում 3 հազար 448 վարակվածության նոր դեպք է գրանցվել: ՌԴ-ում մահացել է 232 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 365, այստեղ գրանցվել է մահացության 33 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 103 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 183 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2505: Իրաքում վարակվածների թիվը 1415 է, մահացության ցուցանիշը 79 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1524:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: