24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակում է աշխատել հատուկ ռեժիմով և իրականացնել պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսական վարկերի տրամադրումը: Բանկն այս մասին հաղորդագրություն է տարածել։
«Գործընթացը հաճախորդների համար առավել հարմարավետ ու արդյունավետ դարձնելու, ինչպես նաև մասնաճյուղերում կուտակումներից խուսափելու և առողջապահական անվտանգության նորմերը պահպանելու նպատակով, Բանկը պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի ստացման համար հայտերն այսուհետ կընդունի միայն առցանց տարբերակով:
Գյուղատնտեսական վարկի դիմումը կարող եք լրացնել հետևյալ հղմամբ`առցանց դիմում հայտ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։