Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 23 հիվանդը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Շիրակի մարզպետարանը:
Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում 8 անձ առողջացել և դուրս է գրվել, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Ցավոք հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման ցուցում ունի 148, ինքնամեկուսացման՝ 278 քաղաքացի։ Մարալիկի առողջության կենտրոնի 10 աշխատակից այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են՝ դրական թեստավորման արդյունքներով, ընդհանուր առմամբ այսօրվա մեջ թեստավորվել են կենտրոնի շուրջ 60 աշխատակիցներ։