24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Կետրոնական բանկի նախագահի ընտրության քվեարկությունն Ազգային ժողովում կանցկացվի ապրիլի 17-ին` կուտակումներից խուսափելու համար։ Այս մասին ապրիլի 16-ի խորհրդարանի նիստում ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Քվեարկությունը կանցկացնենք վաղը` 10:30-12:30-ին։ Վաղն ենք անցկացնելու և երկու ժամ ենք տրամադրելու քվեարկությանը, որովհետև, եթե այսօր անցկացնենք, ժամանակը քիչ կլինի և կուտակումներ կլինեն, ինչը ցանկալի չէ»,- ասաց Հովակիմյանը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահը պատգամավորներին խնդրեց քվեարկությանը գնալ հերթով և սեփական գրիչներով` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։
Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված է միայն Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Նրան այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկ է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունը։ Ընտրությունն անցկացվելու է Ազգային ժողովում` փակ և գաղտնի քվեարկությամբ։