կարևոր
2095 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-16 16:22

Չինաստանի ԱԳՆ-ն հերքել է կորոնավիրուսի արհեստական ծագման վարկածը

Չինաստանի ԱԳՆ-ն հերքել է կորոնավիրուսի արհեստական ծագման վարկածը

Ուհանի լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի մասին վարկածը ապահովված չէ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, հաղորդում է РИА Новости-ին։

Նա  մեկնաբանել է ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդագրությունը, որը, վկայակոչելով բազմաթիվ աղբյուրներ, պնդում է, որ COVID-19 հիվանդացած առաջին հիվանդը աշխատել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայում:

"Ես ուզում եմ ընդհանրապես ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ԱՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ չկա ոչ մի ապացույց, որ վիրուսը ստեղծվել է լաբորատորիայում՝ դրանք զուրկ են որևէ գիտական ​​ապացույցից»,- հավելել է դիվանագետը ։