կարևոր
1686 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 15:34

ՔԿԱԳ սահմանափակված ծառայությունները ապրիլի 17-ից կընդլայնվեն

ՔԿԱԳ սահմանափակված ծառայությունները ապրիլի 17-ից կընդլայնվեն

Կարևորելով արտակարգ դրության ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը՝ Արդարադատության նախարարության կողմից սահմանափակված ծառայությունները 2020 թվականի ապրիլի 17-ից կընդլայնվեն։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՝ Ծառայությունները կընդլայնվեն հետևյալ շրջանակով՝

Երևան քաղաքում՝

Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00-ից – 16։00-ը առանց ընդմիջման:

  1.  ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում.
  2.  փաստաթղթերի ապոստիլով վավերացնելու դիմումների ընդունում.
  3.  ծնունդների պետական գրանցում:

Զաքիան 3 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00-ից – 16։00-ն՝ առանց ընդմիջման:

  1.  ամուսնությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
  2.  ամուսնալուծությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.

Էրեբունի փողոց, 6/1 շենք հասցեում, ամեն օր՝ ժամը 10։00-ից-14;00-ն՝ առանց ընդմիջման:

  1.  Մահվան պետական գրանցում:

Երևան քաղաքի ՔԿԱԳ տարածքային մարմինները բացառապես կատարելու են այն ամուսնությունների և ամուսնալուծությունների գրանցումները, որոնց համար դիմումները ներկայացվել են մինչև արտակարգ դրության սահմանումը: Նոր դիմումներ չեն ընդունվելու: Քաղաքացիների ընդունելության ժամեր՝ 10։00-ից-13։00-ն:

  1.  ամուսնությունների պետական գրանցում.
  2.  ամուսնալուծությունների պետական գրանցում.

Մարզերում ՔԿԱԳ տարածքային մարմինների ծառայությունները տրամադրվելու ենաշխատանքային օրերին՝ 10։00-ից – 13։00-՝հետևյալ շրջանակով՝

  1.  ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում.
  2.  ամուսնությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
  3.  ամուսնալուծությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
  4.  ծնունդների պետական գրանցում.
  5.  մահվան պետական գրանցում.

Քաղաքացիների անհարկի տեղաշարժը բացառելու նպատակով ՔԿԱԳ վկայականները և տեղեկանքները տրամադրվելու են դիմումը մուտքագրելուց հետո 20 րոպեների ընթացքում:

  • ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակ ստանալու համար պետական տուրքը կազմում է 000 դրամ.
  • ՔԿԱԳ տեղեկանք ստանալու համար պետական տուրքը կազմում է 000 դրամ.
  • Ամուսնության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 000 դրամ.
  • Ամուսնալուծության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 000 դրամ.
  • Հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 1.000 դրամ.

Ծննդի և մահվան գրանցումն անվճար է:

Նշված պետական տուրքերից այլ վճարումներ ՔԿԱԳ տարածքային մարմինների համար օրենսդրությամբ սահմանված չեն:

Հարցերի կամ բողոքների դեպքում զանգահարեք 85-00՝ Արդարադատության նախարարության թեժ գիծ: