կարևոր
2523 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-16 15:27

Քաղաքացին փորձել է ցած նետվել Հաղթանակի կամրջից

Քաղաքացին փորձել է ցած նետվել Հաղթանակի կամրջից

Ապրիլի 16-ին՝ ժամը 00:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից;

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Վաղարշակ Ա.-ն (ծնված 1989 թ.) անցել է արգելապատնեշը և փորձում է ցած նետվել կամրջից: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով: 

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Վաղարշակ Ա.-ի հետ վարել է հոգեբանական զրույց: