կարևոր
1423 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 15:08

Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահված 4 դեպք։

Նորից ու նորից հորդորում և խնդրում եմ լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը։

#Մնացեքտանը
#Սահմանափակեքշփումները
#Հետևեքանձնականհիգիենային
#Առողջեղեք»,-գրել է մարզպետը: