կարևոր
1051 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-16 13:55

24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների մասնաճյուղերի գործունեությունը․ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների մասնաճյուղերի գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմից:

«Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման համար` տնտեսվարողների հանդեպ պատասխանատվության ավելի լուրջ միջոցներ

24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների մասնաճյուղերի գործունեությունը։

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով 24 ժամով արգելվելու է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

«Աթենք» ՍՊԸ՝ ք. Երևան, Շինարարների 12/2

«Ծիրան մարկետ» ՍՊԸ՝ ք. Երևան, Շինարարների 12

«Էն-Էլ-Էս» ՍՊԸ՝ ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, 10-րդ փող. 68

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

Տեղեկացման պահից արգելվում է տնտեսվարողների գործունեությունը»,-նշված է հայտարարությունում։