կարևոր
1386 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 13:34

Արտակարգ դրության ռեժիմ կսահմանվի Ճապոնիայի ամբողջ տարածքում

Արտակարգ դրության ռեժիմ կսահմանվի Ճապոնիայի ամբողջ տարածքում

Ճապոնիայի կառավարությունը որոշել է ընդլայնել արտակարգ դրության ռեժիմի տարածքը ամբողջ երկրով: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին կհայտարարվի փորձագետների հետխորհրդակցությունից հետո:

Մեկ շաբաթ առաջ արտակարգ դրության ռեժիմ սահմանվել էր Տոկիոյում, Օսակայում, ևս 5 շրջաններում: Քանի որ երկրում վարակը տարածվում է, հետևաբար որոշվել է արտակարգ դրության ռեժիմը, որը ենթադրում է դպրոցների և այլ հաստատությունների փակում, տարածել մյուս շրջաններում ևս:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվել է 8 հազար 626 մարդ: Մահացել է 178 մարդ: