27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայաստանում ապրիլի 15-ին կորոնավիրուսի դեպք է հաստատվել խոշոր գործատուի մոտ: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը նշել է, որ գործատուն պահպանել է կանխարգելիչ բոլոր պայմանները և մինչ վարակված մարդը մուտք կգործեր արտադրության տարածք՝ նրան ջերմաչափում է կատարվել, որից հետո թեստը դրական պատասխան է ցույց տվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորել է բոլոր ձեռնարկություններում կաննոների պահպանումն ու այդ ուղղությամբ նաև պետության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, որպեսզի հնարավոր բոլոր դեպքերը կանխարգելվեն:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: