630 դիտում, 2020.04.16 13:26

ՀՀ նախագահը ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրելու հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահը ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրելու հրամանագիր է ստորագրել

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ոատիկանության օրվա առթիվ ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրելու հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրել.

Մարտական ծառայության մեդալով՝

Գեղարդ Արտակի Խուրշուդյանին Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական կարգի պահպանության 1-ին գումարտակի հրամանատար, մայոր

Հրաչիկ Միսակի Մարգարյանին Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մեղրիի բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր

Մխիթար Գոշի մեդալով՝

Հակոբ Ռաֆիկի Պետրոսյանին Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետի տեղակալ, հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝

Հայկ Գրիգորիի ԳրիգորյանինՈստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ- հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Վանյա Յուրիկի Սահակյանին Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ

Բագրատ Յուրիկի Դավթյանին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական, ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ ենթասպա

Երախտագիտության մեդալով՝

Արմեն Էդիկի Սուքիասյանին Ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ

Արշակ Գարեգինի Արշակյանին Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի տեղակալ, կադրերի ընտրության և կադրային ռեսուրսի կառավարման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: