կարևոր
1292 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 12:25

Բացի մի քանի ապրանքատեսակներից, մենք ապրանքային դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու. Նիկոլ Փաշինյան

Բացի մի քանի ապրանքատեսակներից, մենք ապրանքային դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի պարենային անվտանգության ոլորտում՝ սննդամթերքի շուկայում ունենք հուսալի վիճակ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ապրանքների գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին: 

«Բացի մի քանի ապրանքատեսակներից, մենք ապրանքային դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու», - ասաց վարչապետը։

Միաժամանակ, կառավարության ղեկավարը հավելեց, որ Վրաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ սերտ համագործարկցության արդյունքում հաջողվել է լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը, իսկ ներմուծումները սկզբունքորեն խնդիր չեն եղել: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի ու Վրաստանի գործընկերներին՝ Հայաստանի առաջադրած հարցերին արագ արձագանքելու ու լուծումներ տալու համար։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ավելացրեց, որ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչն անցել է իր պարտականությունների կատարմանը։ Անանյանի խոսքով՝ նա կարանտինից դուրս է եկել և ակտիվ մասնակցություն է ունենում գործընթացներին: «Նաև Ռուսաստանում մեր դեսպանը գրավոր դիմել է Օսիայի ղեկավարությանը՝ խնդրելով աջակցություն, այսինքն, բոլոր անհրաժեշտ փոխգործակցությունը, որ կա, վերին աստիճանի միասնական, թիմային գաղափարով գնում է առաջ», -  ասաց Դավիթ Անանյանը։