29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարանններում մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է, վարակի հաստատման նոր դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Այս պահին դեռ նոր թեստավորումներ չեն արվել:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,-ասված է հայտարարությունում: