կարևոր
1603 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 09:55

Երևանի Մուշավան թաղամասում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Երևանի Մուշավան թաղամասում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Ապրիլի 16-ին՝ ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի 4-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ` Օնիկ Ա., ծնված 1993 թ.) և «Lexus» (վարորդ՝ Գարիկ Հ., ծնված 1981 թ.) մակնիշների  ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սուրեն Բ.-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Գարիկ Հ.-ն և Սուրեն Բ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Օնիկ Ա.-ն վիրահատությունից հետո մահացել է: