կարևոր
1124 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-16 09:43

ՆԱՏՕ-ի անդամ երկրները կպայքարեն կորոնավիրուսի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվության դեմ. ТАСС

ՆԱՏՕ-ի անդամ երկրները կպայքարեն կորոնավիրուսի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվության դեմ. ТАСС

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները ապրիլի 15-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում ընդգծել են նոր տեսակի կորոնավիրուսի պայմաններում ապատեղեկատվությանը հակազդելու կարևորությունը: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, նշվում է Պենտագոնի տարածած հաղորդագրությունում:

Նիստին մասնակցել է նաև ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը:

«Նախարարներն ընդգծել են պետական և ոչ պետական խաղացողների ապատեղեկատվությանը հակազդելու կարևորությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

Կողմերը նաև հաստատել են կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարը շարունակելու հարցում իրենց պատրաստակամությունն ու պարտավորությունը: