կարևոր
1115 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-16 10:36

5 ամենատարածված առասպելները COVID-19-ի մասին

 5 ամենատարածված առասպելները COVID-19-ի մասին

Կորոնավիրուս՝ COVID-19 վարակիչ հիվանդությունն առաջացրել է բազմաթիվ կեղծ պատկերացումներ:

Ոմանք կարծում են, որ այս վիրուսի փոխանցողները մոծակներն են, մյուսները հավատում են, որ ուժեղ խմիչքների օգտագործումը կօգնի չվարակվել, իսկ մյուսները պնդում են, որ ջերմաչափումները թույլ են տալիս բացահայտել վարակակիրներին:

Մենք հավաքել ենք 5 ամենատարածված առասպելները COVID-19-ի մասին։

1․Կորոնավիրուսը վախենում է ցրտից․

Սառնամանիքի ժամանակ մարմնի ջերմաստիճանը չի փոխվում և կորոնավիրուսը, որը հայտնվել է օրգանիզմում չի մահանում։

2․Վիրուսը ոչնչանում է տաք վաննաների ընդունումից․

Տաք վաննաները չեն սպանում վիրուսը, քանի որ մարմնի ներսում մնում է 36,6 ջերմաստիճանը։ Իսկ եթե ուզում եք ոչնչացնել վիրուսը, պարզապես հաճախ լվացեք ձեռքերը։

3․Սխտորը պաշտպանում է կորոնավիրուսով վարակվելուց․

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ սխտորի օգտագործումը, թույլ չի տալիս հաճախակի հիվանդանալ։ Ինչպե՞ս է սխտորը ազդում  կորոնավիրուսի վրա, դեռ պետք է պարզել։

4․Ալկոհոլի օգտագործումը մաքրում է օրգանիզմը վիրուսից․

Ալկոհոլը օրգանիզմի համար ևս անզոր է՝ կորոնավիրուսին հաղթահարելու համար։ Օղիով կարող եք ախտահանել այն ամենը, ինչ աչքի է ընկնում։ Իսկ ձեզ մոտ միշտ պահեք սպիրտային անձեռոցիկներ կամ ջրածնի պերօքսիդ և հաճախակի սրբեք ձեռքերը;

5․Հակաբիոտիները բարձրացնում են օրգանիզմի իմունիտետը և ոչնչացնում են օրգնիզմում վիրուսների առկայությունը․

Կորոնավիրուսի դեմ մի օգտագործեք հակաբիոտիկներ, նրանք ոչնչացնում են բակտերիաներ, այլ ոչ թե վիրուսներ։ Բացի այդ կորոնավիրուսային վարակի դեպքերի  80% -ը անցնում է թեթև ձևով և հատուկ բուժման կարիք չունի։