24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի և համապատասխան համայանքապետարանների գործակցությամբ խոցելի խմբերին սնունդ և առաջնային անհրաժեշտության պարագաներ են տրամադրվում՝ դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ նյութեր: Շահառու են 65-ից բարձր տարիքի միայնակ անձինք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ընդգրկված են Շիրակի մարզի Ամասիա, Լոռու մարզի Ալավերդի, Թումանյան, Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան, Իջևան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Արտանիշ, Սոթք, Վայոց ձորի մարզի Արենի, Զառիթափ և Սյունիքի մարզի Մեղրի համայնքներն իրենց բնակավայրերով: «Փաթեթների տրամադրման գործընթացը շարունակվում է:
ԱԻՆ-ը շնորհակալություն է հայտնում այն գերատեսչություններին, որոնք իրենց ներդրումն են ունեցել նախաձեռնության իրականացման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ: