կարևոր
2156 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-15 23:49

«Տուր դը Ֆրանս»-ը հետաձգվել է

«Տուր դը Ֆրանս»-ը հետաձգվել է

Հեծանվասպորտի հեղինակավոր «Տուր դը Ֆրանս» (Tour de France)-ը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

«Տուր դը Ֆրանս»-ն այս տարի կանցկացվի օգոստոսի 29-ին մինչև սեպտեմբերի 20-ը: Ի սկզբանե այն պլանավորվում էր անցկացնել հունիսի 27-ից հուլիսի 19-ը:

«Tour de France»-ը համարվում է հեծանվասպորտի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը: Առաջին անգամ այն անցկացվել է 1906 թվականին:

Այն բաղկացած է 21 փուլից, որոնցից յուրաքանչյուրը տևում է մեկ օր: Մրցավազքի ամբողջական երկարությունը կազմում է 3000-4000 կմ: