17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Ապրիլի 15-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Գործընկերները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։ Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնել կիպրացի եղբայրական ժողովրդին՝ համավարակի տարածման դեմ մղվող պայքարում:
Առանձնահատուկ ընդգծելով միջազգային համագործակցության և փոխօգնության ամրապնդման դերը գլոբալ մարտահրավերների հասցեագրման գործում՝ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներն շեշտել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը: