Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մահացած վիճակում մի երիտասարդ տղայի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը
Ըստ կայքի տեղեկությունների՝ ևս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց: Նրանք տեղափոխվել են Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցից: Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը:
Ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերել են իրար բախված Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաներ: Lexus-ի կողքն էլ՝ դրսում, հայտնաբերվել են արնանման հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև կրակոցի վայրը, որտեղ հայտնաբերվել է կրակված 3 պարկուճ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: