Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին: Կարգապահական վարույթի հարուցման պատճառը՝ «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է: Այս մասին հաղորդում է Փաստինֆո լրատվական գործակալությունը։ Հաղորդվում է, որ գործի մանրամասնները հանրությանը կներկայացվի հաջորդ շաբաթ:
Ի դեպ լրատվականը գրում է նաև, որ Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին տեղեկատվությունն Արդարադատության նախարարությունը չի մեկնաբանել, պատճառաբանելով, որ Դատական օրենսգիրքն արգելում է կարգապահականի վերաբերյալ տեղեկության տրամադրումը և Արդարադատության նախարարությունը նման տեղեկություն տրամադրելու իրավասություն չունի: