կարևոր
2464 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-15 21:21

Մայր Աթոռը կոչ է արել չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը

Մայր Աթոռը կոչ է արել չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը

Մայր Աթոռը մեկնաբանել է Հանրապետության երկրորդ նախագահի կալանքից ազատելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատականի շուրջ երեկվանից բուռն քննարկմանը եւ արձանագրել, որ Վեհափառի խոսքն ու կեցվածքն ամբողջապես համահունչ է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին։

Մայր Աթոռը կոչ է արել «չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը եւ տրվել անպտուղ բանավեճերի»։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորն է ամենքին՝ միասնության եւ համերաշխության ոգով, ջանքերի մեկտեղումով լծվել համավարակի այս ծանր իրավիճակում հայրենիքի եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։