Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում` մինչև մայիսի 14-ը, Ճանապարհային ոստիկանությունը որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Ցանկը ներկայացվում է ստորև.
Ծառայության անվանում |
Արտակարգ դրության ընթացքում մատուցվում է /չի մատուցվում |
1.Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հատկացում (միայն արդեն իսկ ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների համար) |
Դիմումը ներկայացվում է առցանց՝ е-request.am համակարգի միջոցով։ Դիմումին կցվում են օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը: Պատասխանը ուղարկվում է փոստով։ |
2.Տրանսպորտային միջոցի կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացում
|
Դիմումը ներկայացվում է առցանց՝ е-request.am համակարգի միջոցով։ Դիմումին կցվում են օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը և պետական տուրքի և այլ պարտադիր վճարումները հավաստող փաստաթղթերը։ Պատասխանը ուղարկվում է փոստով։ |
3.Տրանսպորտային միջոցների կորած համարանիշերի փոխարեն նորի կամ կրկնօրինակի հատկացում |
Բացառիկ դեպքերում ծառայությունը կարող է մատուցվել տեղերում՝ նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով е-request.am համակարգի միջոցով կոնտակտային տվյալ տրամադրելու եղանակով։ |
4.Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի հատկացում
|
Բացառիկ դեպքերում ծառայությունը կարող է մատուցվել տեղերում՝ միջազգային բեռնափոխադրումների պահանջով՝ նախօրոք ՃՈ թեժ գիծ ծառայության միջոցով պայմանավորվածություն ձեռք բերելու պայմանով։ |
5.Վարչական տույժ նշանակելու մասին կայացված որոշումների վերաբերյալ տեղեկությունների ստացում |
Միայն առցանց՝ roadpolice.am համակարգի միջոցով |
6.Տուգանային միավորների մնացորդի վերաբերյալ տեղեկությունների ստացում
|
Միայն առցանց՝ roadpolice.am համակարգի միջոցով |
7.Վարչական տույժ նշանակելու մասին որոշումների վերաբերյալ կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով էլեկտրոնային ծանուցումներ ստանալու համար բաժանորդագրություն |
Միայն առցանց՝ roadpolice.am համակարգի միջոցով |
8․Սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցին շահագործող (վարորդ) կցում |
Միայն առցանց՝ roadpolice.am համակարգի միջոցով |
9․ Ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ գրավի իրավունքի գրանցման ներկայացում, ներառյալ գրավի իրավունքի գրանցման հետ միասին սեփականության իրավունքի պետական գրանցում՝ առանց տրանսպորտային միջոցի հաշվառման (միայն արդեն իսկ ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների համար) |
Օրենքով սահմանված կարգով վավերացված պայմանագիրը ֆինանսական կազմակերպությունը (բանկը) դիմումով, օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերով և վճարումները հավաստող փաստաթղթերով ներկայացնում է առցանց՝ е-request.am համակարգի միջոցով։ Պատասխանը և փաստաթղթերը ուղարկվում են փոստով կամ էլ. եղանակով։ |
10.Կորած վարորդական վկայականի կրկնօրինակի հատկացում |
Բացառիկ դեպքերում ծառայությունը կարող է մատուցվել տեղերում՝ նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով е-request.am համակարգի միջոցով կոնտակտային տվյալ տրամադրելու եղանակով։ |
«Տեղեկացնենք, որ ցանկում նշված ծառայություններից զատ Ճանապարհային ոստիկանությունն այլ գործարքներ չի իրականացնի»,- նշված է հաղորդագրության մեջ: