Շիրակի մարզի Մարալիկի բժշկական կենտրոնի 9 բուժաշխատողի մոտ, ըստ նախնական տվյալի, կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը։
«Բուժաշխատողներ են տարբեր ոլորտներից»,- ասել է քաղաքապետը՝ նշելով, որ հիվանդանոցի աշխատել-չաշխատելու հարցը դեռեւս լուծված չէ, այս պահին քննարկումներ են ընթանում այդ հարցով։