կարևոր
951 դիտում, 1 տարի առաջ --> 2020-04-15 19:06

Մհեր Գրիգորյանը ստացել է «Գազպրոմ» ընկերության ղեկավարությանն ուղղված իր նամակի պատասխանը

Մհեր Գրիգորյանը ստացել է «Գազպրոմ» ընկերության ղեկավարությանն ուղղված իր նամակի պատասխանը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստացել է «Գազպրոմ» ընկերության ղեկավարությանն ուղղված իր նամակի պատասխանը։

«Այո, ես ստացել եմ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին ուղղված իմ նամակի պատասխանը, որով «Գազպրոմը» հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրութան ներքո»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշել է՝ նամակում ասվում է, որ հարցի վերաբերյալ կոնտակտները կլինեն կառավարությունների մակարդակով։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին։