Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի ապրիլի 15-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
Վարակակիրների թիվն ավելացել է 1.512-ով՝ հասնելով ընդհանուր 76.389-ի։
Մահացածների թիվն ավելացել է 94-ով։ Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների ընդհանուր թիվը 4.777 է։ Ծանր վիճակում է գտնվում 3.643 անձ։ Ապաքինվածների թիվն ավելացել է 1.804-ով։ Մինչ այժմ թեստավորվել է 299․204 անձ։