կարևոր
1950 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-15 17:50

16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են․ ԱՀ ԱՆ

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկանում ենք․

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այսօրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

«Միաժամանակ տեղեկացնենք, որ այդ 16 քաղաքացու թվում են եղել նաև վարակի դեպքով Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացի, որոնց դեպքում ըստ էության, իրականացվել է կրկնակի թեստավորում (առաջին թեստավորումն իրականացվել էր մեկուսացնելուց հետո)»։