կարևոր
1994 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-15 17:24

Հրդեհ՝ Երեւանում. բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Հրդեհ՝ Երեւանում. բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 12:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասում:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:18-ին: Արտադրամասի բակում այրվել է 10 խմ աղբ: