կարևոր
2054 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-15 17:27

Հայկ Մարությանն այցելել է Երևանի բուժհաստատություններ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ, ծանոթացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանում քաղաքապետը ծանոթացել է զանգերի կենտրոնի աշխատանքին, զրուցել բժիշկների հետ: Արձանագրվել է, որ փետրվար 1-ից շտապօգնության խմբերը, վարակի կասկածանքով, տեղափոխել են 1545 քաղաքացու:

Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին արտակարգ դրության պայմաններում իրենց աշխատանքի համար և նշել է, որ քաղաքային իշխանությունն այսօր մշակում է նոր ծրագրեր՝ բուժանձնակազմի համար ավելի հարմարավետ պայմանների ապահովման և աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: