01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Կորոնավիրուսի տարածման կանխումից մինչև հրդեհների դեմ պայքար. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՓԾ ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հետ: Փրկարարական վարչությունների ղեկավարները տեսակապով զեկուցել են մարզերում տիրող իրավիճակի մասին, ներկայացրել իրենց կողմից կատարվող գործողությունները: Նախարար Ցոլակյանը հանձնարարել է առավելագույն զգոնություն ցուցաբերել կանխարգելիչ միջոցառումների իրականացման հարցում: Օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ հրդեհների թիվն է ավելանում: Հրշեջ-փրկարարական ջոկատները պետք է պատրաստ լինեն:
Նախարարը շեշտել է, որ այս պահի դրությամբ փրկարարական վարչություններում որևէ խնդիր չկա, որը կխանգարի աշխատանքների պատշաճ իրականացմանը: «Մենք պետք է կարողանանք այս ամառն անցկացնենք անփորձանք: Լրջորեն պատրաստվեք ձեր գործողությունների իրականացմանը, արհեստավարժ և սրտացավ մոտեցում ցուցաբերեք ցանկացած իրավիճակում»,-ասել է նախարարը: