28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ամփոփվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի հերթական հաջողված դրամաշնորհային նախագիծը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը․
«Դրամաշնորհի շրջանակներում «Կանաչ էկո - շրջան» բնապահպանական ՀԿ-ն իրականացրել է «Շիկահող» պետական արգելոցի հարակից Շիկահող գյուղի մշտական բնակություն ունեցող բոլոր 56 տնային տնտեսություններում արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը։
Գյուղի 56 տնային տնտեսություններին տրամադրվել են 150 լիտր տարողությամբ արևային ջրատաքացուցիչներ և իրականացվել համակարգերի՝ տանիքներին ամրացման ու տեղադրման աշխատանքները։ 56 տնային տնտեսությունները ստացել են յուրաքանչյուրը 5-ական լեդ լամպեր։ Գյուղի բնակիչների՝ հատկապես ծերերի համար, անց են կացվել իրազեկման միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվել են համակարգից օգտվելու կանոնները։ Ջրատաքացուցիչների օգտագործման համար տրամադրվել է 5 տարվա տեխնիկական և 1 տարվա սպասարկման երաշխիք։
Ծրագրի արդյունավետությունը ոչ միայն տնային տնտեսությունների կողմից օգտագործվող վառելափայտի և էլեկտրաէներգիայի ծավալի նվազեցումն էր արևային ջրատաքացուցիչների տեղադրման միջոցով, այլ նաև գյուղի բնակիչների մոտ բնության կայուն օգտագործման և էներգախնայող վարքագծի ձևավորումը, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի վրա մարդու կողմից բացասական ազդեցության նվազեցմանը։
Հարկ է փաստել, որ Շիկահող գյուղը գազիֆիկացված չէ, ինչը նշանակում է, որ գյուղում կենցաղային կարիքների նպատակով ջուր տաքացնելու համար մեծամասամբ օգտագործվում էր փայտ կամ էլեկտրաէներգիա»,-ասված է հաղորդագրությունում: