կարևոր
2322 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-15 16:33

Քաշաթաղի բուժմիավորումում կորոնավիրուսով վարակված երկու հայրենակիցները բուժքրոջ հետ տեսանյութ են պատրաստել

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապակեր և կից գրել․

«Այս տեսանյութը նկարահանել են Քաշաթաղի այն բուժմիավորումում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված մեր երկու հայրենակիցները։ Նրանք իրենց բուժող բուժքրոջ հետ այսպիսի ուրախ տեսանյութ են պատրաստել՝ ապացուցելով, որ կորոնավիրուսն ամենևին էլ ճակատագիր չէ, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, և լարժեք բուժումը ստանալուց հետո շուտով դուրս կգրվեն։ Իսկ հոլովակն, իսկապես, տրամադրող է, և ունի հիթ դառնալու բոլոր նախադյալները»։