կարևոր
1808 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-15 15:58

Այս պահի դրությամբ կնքվել է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր

Այս պահի դրությամբ կնքվել է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր

Գյուղատնտեսական գործունեություն ծավալողները հնարավորություն ունեն օգտվել արտոնյալ պայմաններից և գյուղատնտեսական ապահովագրական պայմանագիր կնքել։

Ապրիլի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

«Այս պահին կնքված է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր։ Ամենաշատը կարկտի և հրդեհի ռիսկերից են գյուղացիները օգտվում։ Մինչև ապրիլի 20-ը ունենք վերջնաժամկետ խնձորը կարկտից ապահովագրելու համար, և մայիսի 1-ին ավարտվում է ժամկետը աշնանացան և գարնանացան ցորենի և գարու՝ կարկտից և հրդեհից ապահովագրելու համար»,- նշել է Օհանյանը։

Նա ֆերմերներին հորդորում է օգտվել հնարավորությունից մինչև ապահովագրական հայտի վերջնաժամկետը լրանալը, քանի որ հակառակ դեպքում ռիսկերի հետևանքով հասցված վնասները միայնակ են փոխհատուցելու։

2019 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը։