կարևոր
943 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-15 15:53

Ջրվեժ թաղամասում վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել

Ջրվեժ թաղամասում վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել

2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մեկի կողային հատվածում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ջրվեժ, Մայակ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում արձակվել են կրակոցներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ կրակված պարկուճ, 1 հատ փամփուշտ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: