կարևոր
1836 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-15 15:45

Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի սկզբին    

Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի սկզբին    

Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունը` Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի սկզբին:

Այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Բունդեսլիգայի կազմակերպիչները և ղեկավարությունը մտադիր են մայիսի մեկնարկին վերսկսել դադարեցված առաջնությունը և այն ավարտին հասցնել հունիսի վերջին: Այժմ Բունդեսլիգայի մի շարք ակումբներ սկսել են մարզումներն իրենց բազաներում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղերը կանցնեն առանց հանդիսականների, ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում կլինի 126 անձ, այդ թվում՝ ֆուտբոլիստները: Իսկ լրագրողներից տրիբունաներից կհետևի միայն 30 ներկայացուցիչ: Գերմանական Բունդեսլիգան դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: