կարևոր
1278 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-15 15:33

Եվրոպայի ձյուդոյի 2021 թվականի առաջնությունը վարկանիշային կլինի ՕԽ-ի համար

Եվրոպայի ձյուդոյի 2021 թվականի առաջնությունը վարկանիշային կլինի ՕԽ-ի համար

Եվրոպայի ձյուդոյի 2021 թվականի առաջնությունը կլինի վարկանիշային Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Այս մասին գրում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան: 

Ըստ նոր որոշման, 2021 ապրիլի 30-ից մայիսի 2-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք մրցաշարը վարկանիշային է: Մինչ այս չեղարկվել են ձյուդոյի բոլոր Գրան պրիները, որոնք պետք է վարկանիշ տային մարզիկներին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները: