կարևոր
1876 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-15 15:09

Ընտրական պրոցեսների վերաբերյալ 18 քրեական գործ կա հարուցված և հետևելու եմ, որ արդյունավետ քնություն անցկացվի․ Արտակ Բեգլարյան

Ընտրական պրոցեսների վերաբերյալ 18 քրեական գործ կա հարուցված և հետևելու եմ, որ արդյունավետ քնություն անցկացվի․ Արտակ Բեգլարյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ ընտրություններից առաջ նախընտրական քարոզչության իրականացման ժամանակ մի քանի բողոքներ են ստացել, որոնք հիմնականում կապված են եղել պաստառների՝ ոչ համապատասխան վայրերում փակցնելուն, վնասելուն և համայնքապետերի գործողությունների ոչ անկողմնակալ պահվածքին:

Բեգլարյանը նշել է, որ ահազանգեր են եղել տարբեր իրավախախտումների, հատկապես՝ ընտրողի կամքի ազատ ձևավորման և արտահայտման ազդեցության, վարչական լծակների և հնարավոր ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ, սակայն չի կարող գնահատական տալ, քանի որ զանգերի ճնշող մեծամասնությունը կոնկրետացում չի ունեցել: Նրա խոսքով,  իրավապահները պետք է քննություն իրականացնեն և հանգամանքները պարզեն:

«Ես հրապարակային աղբյուրների հիման վրա՝ 4 դեպքով ունեցել եմ քննարկում․ սրանցից մեկը եղել է վարչական լծակի կիրառման վերաբերյալ ահազանգ, որը որոշակի կոնկրետացում ուներ: Բոլոր 4 դեպքերը ուղարկել եմ դատախազություն: Չորսից երկու դեպքով արդեն քրեական գործ է հարուցվել, մեկ դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ չի ապացուցվել, որ նման դեպք է եղել։ Մեկ դեպքով էլ նյութեր է հավաքագրվում: Քվեարկության օրը հրապարակային աղբյուրներով հետևել ենք քվեարկության ընթացքին, 18 ահազանգ է գրանցվել, բոլորը ներկայացվել են դատախազությանը, 18-ից 7-ով արդեն քրեական գործ է հարուցվել, և մի մասով նյութեր են հավաքագրվում:  Ողջունելի է, որ քվերակության օրվանից հետո գլխավոր դատախազությունում պրակտիկա է փոխվել, և ընտրական գործընթացների վերաբերյալ ահազանգերը ընթացք են ստանում քրեական գործերի շրջանակում: Սա ապահովում է տվյալ գործի քննության արդյունավետությունը: Տեղյակ եմ, որ ընտրական պրոցեսների վերաբերյալ 18 քրեական գործ կա հարուցված և հետևելու եմ, որ արդյունավետ քնություն անցկացվի»,-ասել է նա :