24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին` ընտրությունների ավարտին հասցնելու կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է Արցախի հետ սերտ համագործակցությանը` ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Այս մասին Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Ես շնորհավորում եմ անկախ և ժողովրդավարական Արցախի ժողովրդին` ընտրություններն ամբողջականացնելու առիթով: Նրանք իշխանություններին լիազորել են էլ ավելի ամրապնդել Արցախի անվտանգությունը և ներկայացնել այն խաղաղ գործընթացում։ Մենք շարունակում ենք Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- գրել է Փաշինյանը։
Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։