կարևոր
1833 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-15 13:45

ԵՄ-ն ստեղծում է կորոնավիրուսի դեմ պայքարի մասին տեղեկատվության փոխանակման խումբ. РИА Новости

ԵՄ-ն ստեղծում է կորոնավիրուսի դեմ պայքարի մասին տեղեկատվության փոխանակման խումբ. РИА Новости

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հրահանգել է ձևավորել աջակցության ու տեղեկատվության փոխանակման ժամանակավոր խումբ՝ ԵՄ զինվորական, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված տարբեր ծառայությունների միջև: Այս մասին տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս խումբը ստեղծվում է ժամանակավոր աջակցման նպատակով, կորոնավիրուսի դեմ պայքարում տեղեկատվության փոխանակումը դյուրացնելու, քաղաքացիական իշխանություններին ռազմական աջակցություն ապահովելու համար: Այս քայլն իրականացվում է ապրիլի 6-ին ԵՄ պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսի ժամանակ կայացրած որոշման համաձայն»,-ասվում է փաստաթղթում:  

Նշվում է, որ կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված՝ զինվորականներն արդեն իրենց աջակցությունն են ցուցաբերել արտերկրից ԵՄ քաղաքացիների վերադարձի, բժշկական սարքավորումների ու պարագաների, ինչպես նաև ԵՄ երկրներով կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխելու հարցում: