կարևոր
2769 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-15 11:26

Երկարաձգվել է ԱՎՎ ու ենթակա տարածքային ստորաբաժանումների գործունեության դադարեցումը․ ՀՀ ոստիկանություն

Երկարաձգվել է ԱՎՎ ու ենթակա տարածքային ստորաբաժանումների գործունեության դադարեցումը․ ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․

«Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները երկարաձգվել են, ՀՀ ոստիկանությունը նույնպես, մինչև սահմանափակումների ավարտը, շարունակում է դադարեցնել անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68, +374 11 37-02-43 հեռախոսահամարներին կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին՝ հետադարձ կապի համար նշելով իրենց հեռախոսահամարը»: