կարևոր
956 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-15 10:41

Բոլոր համայնքների ղեկավարերը և նրանց տեղակալները կներկայացնեն հայտարարագրեր

Բոլոր համայնքների ղեկավարերը և նրանց տեղակալները կներկայացնեն հայտարարագրեր

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է, որ մինչև 15 հազար բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներն ու նրանց տեղակալները նույնպես պետք է ներկայացնեն հայտարարագիր:

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կոռուպցիայի կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ստացավ 113 «կողմ» ձայներ:

Գործող օրենքներով չէին նախատեսվել այնպիսի դրույթներ, որոնք ըստ էության հայտարարագիր ներկայացնելու սույեկտների թվին էին դասում 15 հազար անձից նվազ բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներին կամ նրանց տեղակալներին: Այս փաթեթը սահմանում է այդ պահանջը: Նախագծով սահմանվում է, որ մայիսի 1-ից բոլոր համայնքների ղեկավարները և նրանց տեղակալները դառնում են հայտարարագրման սուբյեկտ: Եվ նրանք հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ը պետք է ներկայացնեն հայտարարագիր, որը դիտարկվելու է որպես պաշտոնի ստանձնման հայտարարագիր: Դրանից հետո յուրաքանչյուր տարի ներկայացնելու են տարեկան հայտարարագիր: