կարևոր
1900 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-15 10:05

ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 15-ին շարունակում է հերթական քառօրյա նիստերը. օրակարգում 29 հարց է, այդ թվում ԿԲ նախագահի ընտրությունը:

Նախօրեին ԱԺ-ն քննարկել է 29 հարցից միայն 6-7-ը:

Այսօր ԱԺ-ն կքննարկի մասնավորապես, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց օրինագիծը երկրորդ ընթերցմամբ:

Նշենք, որ ԿԲ նախագահի ընտրությունը տեղի կունենա հինգշաբթի: Այս պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը, որը ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է»: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետը լրանում է հունիսի 1-ին»:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

- «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,

- «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,

- «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ այլ օրինագծեր: