կարևոր
1789 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-15 09:26

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Ապրիլի 14-15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում՝ 2 հա,

Կոտայքի մարզի Կարենիս գյուղում՝ մոտ 1000 քմ, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին՝ մոտ 500 քմ, 

Լոռու մարզի  Սպիտակ քաղաքում՝ 300 քմ, Մեծավան-Դաշտադեմ ավտոճանապարհին՝ 3 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: